Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 982:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 821 մարդու մոտ, ապաքինվել է 866 պացիենտ:

Երեկ, հունիսի 8-ին Վրաստամում կորոնավիրուս էր հաստատվել 1 023 մարդու մոտ, ապաքինվել է 510 պացիենտ, մահացել էր 17 վարակված: