Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 714:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 264 նոր դեպք, ապաքինվել է 1 665 մարդ:

Երեկ, հուլիսի 25-ին Վրաստանում արձանագրվել էր «կովիդ 19»-ի 2061 դեպք, ապաքինվել է 1 654 պացիենտ, մահացել է 23 մարդ: