Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 443-ի:

Երկրի մասշտաբով, վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 13 451 թեստ, արդյունքում արձանագրվել է վարակման 2 012 նոր դեպք, ապաքինվել է 2 638 անձ:

Դեկտեմբերի 28-ի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 41 պացիենտ: