Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ:

Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան, հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 3 022-ի:

Այսօր, արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 903 նոր դեպք, ապաքինվել է 636 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուս էր հաստատվել 1 137 մարդու մոտ, ապաքինվել էր 1 179 պացիենտ, մահացել 11 մարդ: