Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 316:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 1 010 մարդու մոտ, ապաքինվել է 603 պացիենտ:

Երեկ, հունիսի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 194 դեպք, ապաքինվել է 678 պացիենտ, մահացել է 22 մարդ: