Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան, հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 3 055-ի:

Այսօր, արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 546 նոր դեպք, ապաքինվել է 1 456 պացիենտ: