Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 228:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 656 մարդու մոտ, ապաքինվել է 861 պացիենտ:

Երեկ, հունիսի 23-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 773 դեպք, ապաքինվել է 575 պացիենտ, մահացել է 12 մարդ: