Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 516:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք, ապաքինվել է 466 մարդ: