Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 394:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 1 392 մարդու մոտ, ապաքինվել է 531 պացիենտ:

Երեկ, հուլիսի 6-ին Վրաստանում արձանագրվել էր 1 407 դեպք, ապաքինվել է 591 պացիենտ, մահացել է տասը մարդ: