Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 510:

Այսօր, երկրում կորոնավիրուս է հաստատվել 248 մարդու մոտ, ապաքինվել է 525 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ, փետրվարի 27-ին արձանագրվել էր կորոնավիրուսի 373 դեպք, ապաքինվել էր 542 պացիենտ, մահացել էր 14 վարակված: