Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է վեց պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է վեց պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է վեց պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսօրվա տվյալներով, առողջացածների թիվը հասնում է 1 369-ի:

Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք: Ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է «կովիդ 19»-ի 2 227 դեպք:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 19 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 882 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 390 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: