Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում մահացել է 73 մարդ
Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում մահացել է 73 մարդ

Ուկրաինայում վերջին մեկ օրվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 73 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակում են ուկրաինական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Գերատեսչության հաղորդմամբ, վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 062 նոր դեպք, ապաքինվել է 951 հիվանդ: Անցած օրվա ընթացքում վարակվածների թվում եղել է 275 երեխա և 199 բուժաշխատող:

Համավարակի սկզբից Ուկրաինայում հաստատվել է «կովիդ 19»-ի 281 239 դեպք, այդ թվում մահացել է 5 302 հիվանդ, ապաքինվել է 119 650 մարդ:

«Կովիդ 19»-ի համավարակի ընթացքում Ուկրաինայում վարակը հաստատվել է 17 436 երեխայի և 18 607 բուժաշխատողի մոտ: