Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ
Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ

Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ, որն ՈՒկրաինայի համար հակառեկորդ է: Վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 2411 դեպք, ապաքինվել է 940 պացիենտ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը գրանցվել են Կիևում, Խարկովում, Լվովում և Տերնոպոլում: Ամենից շատ մարդ վերջինբ մեկ օրում մահացել է Օդեսայում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, համավարակի մեկնարկից ի վեր, Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի 140 479 դեպք, մահացել է 2934 մարդ: