Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 823 նոր դեպք, մահացել է 22 մարդ
Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 823 նոր դեպք, մահացել է 22 մարդ

Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 823 նոր դեպք, մահացել է 22 մարդ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, հենվելով երկրի առողջապահության նախարարությանը:

Վերջին մի քանի օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակման ամենամեծ ցուցանիշը Լվովի մարզում է, որտեղ վարակը հաստատվել է 128 մարդու մոտ:

Հուլիսի 5-ի դրությամբ, Ուկրաինայում գրանցված է կորոնավիրուսով վարակման 48 500 դեպք: Մահացել է 1 249 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 221 մարդ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 21 376: