Վերջին 24 ժամում Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 26 410 մարդ, մահացել է 246 պացիենտ
Վերջին 24 ժամում Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 26 410 մարդ, մահացել է 246 պացիենտ

Թուրքիայում «կովիդ 19»-ի համավարակի զոհերի թիվը մեկ օրվա ընթացքում հասել է ռեկորդային ցուցանիշի: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 246 պացիենտ և այսօրվա դրությամբ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվն արդեն 17 610 է:

Երկրի առողջապահության նախարարի հայտարարությամբ, վերջին մեկ օրում Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 26 410 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսի 1 982 090 դեպք: