Վերջին 24 ժամում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7729 դեպք, մահացել է 109 մարդ
Վերջին 24 ժամում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7729 դեպք, մահացել է 109 մարդ

Վերջին 24 ժամում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7729 դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Համավարակի սկսվելուց ի վեր Ռուսաստանում «կովիդ 19» է հաստատվել 584 680 մարդու մոտ:

Այս պահին հիվանդանոցներում բուժվում է 236 858 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է 109 մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 8111-ի: