Վերջին 24 ժամում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5204 նոր դեպք
Վերջին 24 ժամում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5204 նոր դեպք

Վերջին 24 ժամում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5204 նոր դեպք, մահացել է 139 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է ռուսական մամուլը, հենվելով երկրում գործող օպերատիվ շտաբի տվյալներին:

Ռուսաստանի կառավարության կողմից տարածված պաշտոնական տվյալների համաձայն, համավարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է «կովիդ 19»-ի 866 627 դեպք, մահացել է 14 490 մարդ:

Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվել է 669 026 մարդ: