Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 504 դեպք
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 504 դեպք

Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 504 դեպք: Ռուսական մամուլը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին հենվելով գրում է, որ հուլիսի 30-ից հետո սա ամենաբարձր ցուցանիշն է: Վարակի տարածումից հետո երկրում կորոնավիրուս է հաստատվել 1 051 874 մարդու մոտ:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում «կովիդ 19»-ից մահացել է 102 մարդ, իսկ ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասնում է 18 365-ի:

Վերջին 24 ժամում վարակը հաղթահարել է 5734 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 868 107 քաղաքացի: