Վերջին 24 ժամում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 41 586 դեպք, մահացել է 338 մարդ
Վերջին 24 ժամում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 41 586 դեպք, մահացել է 338 մարդ

Միացյալ Նահանգներում անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 338 մարդ, և գրանցվել է վարակման 41 586 նոր դեպք:

Համապատասխան տվյալները «Սի Էն Էնը» հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանին հենվելով:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 2 590 582 դեպք, որտեղից մահացել է 126 114 մարդ:

Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսով վարակման և զոհերի ցուցանիշով: