Վերջին 24 ժամում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 993 մարդ
Վերջին 24 ժամում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 993 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 993 մարդ: Սա հանրապետությունում մեկ օրվա ընթացքում մահացած հիվանդների աննախադեպ թիվ է: Նախորդ ռեկորդը գրանցվել էր ապրիլի 27-ին, երբ մեկ օրվա ընթացքում երկրում մահացել էր 921 մարդ:

Իտալիայում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 23 255 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցված է «կովիդ 19»-ի 1,66 միլիոն դեպք: