Վերջին 24 ժամում Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 8 585 նոր դեպք
Վերջին 24 ժամում Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 8 585 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 8 585 նոր դեպք, վարակից մահացել է 445 պացիենտ: Այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը` հիմնվելով երկրի առողջապահության նախարարության վրա:

Իտալիայում անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 68 681 մարդ:

Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում արձանագրվել է վարակման ավելի քան 2,56 միլիոն դեպք: Վերակենդանացման բաժանմունքում բուժվում է 2 565 պացիենտ:

Երկրում վարակից ընդհանուր առմամբ մահացել է 72 370 հիվանդ, ինչը Եվրոպայում մահացության ամենաբարձր ցուցանիշն է: