Վերջին 24 ժամում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 9 660 դեպք, մահացել է 499 վարակված
Վերջին 24 ժամում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 9 660 դեպք, մահացել է 499 վարակված

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 499 մարդ: Տվյալները հրապարակել է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով Իտալիայի առողջապահության նախարարության տվյալներին:

Կորոնավիրուսի տարածումից ի վեր, Իտալիայում ընդհանուր առմամբ վարակից մահացել է 89 344 պացիենտ: Այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում երկրորդ տեղում է, իսկ աշխարհում 6-րդը:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 9 660 դեպք: Ընդհանուր առմամբ Իտալիայում գրանցվել է «կովիդ 19»-ի 2.57 միլիոն դեպք: