Վերջին 24 ժամում Իսրաելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1883 նոր դեպք
Վերջին 24 ժամում Իսրաելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1883 նոր դեպք

Վերջին 24 ժամում Իսրաելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1883 նոր դեպք, մահացել է երկու մարդ:

Այս մասին հաղորդում է տեղական մամուլը, հենվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վարակի տարածումից առ այսօր, Իսրաելում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 53 559 դեպք: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 424 մարդ:

Այսօրվա դրությամբ, երկրի հիվանդանոցներում բուժվում է 30 488 պացիենտ: Այստեղից 256-ի վիճակը ծանր է:

Թողնել մեկնաբանություն