Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2414 նոր դեպք, մահացել է 217 մարդ
Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2414 նոր դեպք, մահացել է 217 մարդ

Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2414 նոր դեպք:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, այս պահին ծանր վիճակում է 3 583 հիվանդ:

Ընդհանուր առմամբ, վարակի տարածման օրվանից ի վեր, երկրում գրանցվել է 276 202 դեպք, մահացել է 14 405 մարդ: Իրանում վարակից ապաքինվել է 240 087 մարդ:

Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ վերջին 5 ամիսների ընթացքում երկրում «կովիդ 19»-ով վարակվել է 25 միլիոն մարդ: