Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 90 632 դեպք
Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 90 632 դեպք

Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 90 632 դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիանը»:

Համավարակի սկզբից մինչ օրս Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4,1 միլիոն դեպք, այստեղից մահացել է 70 626 պացիենտ:

Վարակի տարածման և մահացիության դեպքերի ցուցանիշով, Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: