Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 78 761 նոր դեպք
Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 78 761 նոր դեպք

Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակվածների քանակի հակառեկորդը: Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 78 761 նոր դեպք: Այս ցուցանիշով Հնդկաստանը սահմանել է նոր ռեկորդ:

Մինչ այդ, մեկ օրում վարակվածների ամենամեծ քանակը գրանցվել էր հուլիսի 16-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում և կազմել 77 299 դեպք:

Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Երկրում «կովիդ 19»-ից մահացել է ավելի քան 63 հազար մարդ: