Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 75 083 դեպք
Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 75 083 դեպք

Հնդկաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 75 083 դեպք: Այս մասին հաղորդում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Հրատարակության հաղորդմամբ, այս թիվը վերջին մեկ ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

Վերջին 24 ժամում վարակից մահացել է 1053 մարդ:

Համավարակի տարածումից առ այսօր, երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5,6 միլիոն դեպք, մահացել է 88 935 մարդ: