Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 843 մարդու մոտ, ապաքինվել է 1 923 պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 843 մարդու մոտ, ապաքինվել է 1 923 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 843 մարդու մոտ: Երկրում «կովիդ 19»-ի պատճառով մահացել է 29 հիվանդ, ևս 17 վարակվածի մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը:

Բացի այդ, անցած օր ու գիշերվա ընթացքում վարակից ապաքինվել է 1 923 հիվանդ:

Տեղեկատվությունը տարածում է «Նյուս ամ»-ը հիմնվելով առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներին:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ համավարակի տարածումից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 135 967 դեպք, այստեղից ապաքինվել է 110 365 հիվանդ:

Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 193 մարդ, ևս 559 վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:

Թողնել մեկնաբանություն