Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 560 դեպք, մահացել է 19 մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 560 դեպք, մահացել է 19 մարդ

Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուսը խլել է 19 մարդու կյանք: Այս մասին տեղեկությունը տարածում Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը: Ըստ նրանց, վերջին օր ու գիշերվա ընթացքում գրանցվել է վարակման 560 նոր դեպք:

Արդյունքում, համավարակի սկսվելուց ի վեր Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 20 268 մարդու մոտ: Մահացել է 350 մարդ: Եվս 114 հիվանդ մահացել է այլ հիվանդության պատճառով, որոնց Հայաստանի առողջապահության նախարարությունը հաշվառում է առանձին:

Ներկայումս Հայաստանի հիվանդանոցներում բուժվում է 10 802 մարդ: Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կազմում է 9 002: