Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք, մահացել է 10 մարդ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը: Համավարակի սկսվելուց ի վեր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 20 588 դեպք:

Այս փուլում բուժվում է 10 980 մարդ: Ապաքինվել է 9 131 քաղաքացի:

Հարկ է նշել, որ Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը առանձին է գրանցում այլ հիվանդություններից մահացած անձանց: Մինչ այժմ գրանցվել է 117 նման դեպք: