Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք, մահացել է վեց մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք, մահացել է վեց մարդ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք, մահացել է վեց մարդ:

Տեղեկությունն այս մասին տարածում են տեղական լրատվամիջոցները:

Հուլիսի 12-ի տվյալներով, ընդհանուր առմամբ երկրում գրանցված է «կովիդ 19»-ի 31 969 դեպք, մահացել է 565 մարդ:

Երկրում վարակից առողջացել է 19 633 մարդ:

Հայաստանում մարտի 16-ից հետո գործում է արտակարգ դրություն:

«Կովիդ 19»-ի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում արգելված են մասսայական հավաքները, ինչպես նաև պարտադիր է դիմակ կրելը: