Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 448 դեպք, ապաքինվել է 603 պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 448 դեպք, ապաքինվել է 603 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսը հաստատվել է 448 մարդու մոտ, ապաքինվել է 603 պացիենտ:

Միևնույն ժամանակ, երկրում վերջին օրվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 12 հիվանդ, ևս վեց վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը:

Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներին:

Հայաստանում վերջին օր ու գիշերվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի վրա 2 612 հետազոտություն:

Հունվարի 14-ի դրությամբ, համավարակի մեկնարկից ի վեր, Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 163 576 դեպք, այստեղից բուժվել է 151 849 հիվանդ:

Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 963 մարդ, ևս 721 վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: