Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 517 դեպք, մահացել է 57 պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 517 դեպք, մահացել է 57 պացիենտ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1 517 դեպք, ապաքինվել է 1 050 պացիենտ։ Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրում երկրում Կովիդ 19-ից մահացել է 57 հիվանդ։ Եվս երկու հիվանդի մահվան պատճառ են նշվում այլ հիվանդությունները։

Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։

Հայաստանում անցած օր ու գիշերվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 11 982 թեստ։ Հոկտեմբերի 26-ի դրությամբ՝ համավարակի սկզբից ի վեր, երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 298 069 դեպք, որտեղից 263 002 պացիենտ ապաքինվել է։

Համավարակի սկզբից, պաշտոնական տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 6 112 մարդ։ 1 263 վարակվածի մահվան պատճառ են նշվում այլ հիվանդությունները։