Վերջին 24 ժամում Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ռեկորդային բարձր օրեկան ցուցանիշ
Վերջին 24 ժամում Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ռեկորդային բարձր օրեկան ցուցանիշ

Վերջին 24 ժամում Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ռեկորդային բարձր օրեկան ցուցանիշ՝ 18 746 նոր դեպք:

Այս մասին հաղորդում է «Գարդիան» հրատարակությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Անցած մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում վարակից մահացել է 80 մարդ:

Վիրուսի տարածումից ի վեր Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 693 440 հաստատված դեպք, մահացել է 32 445 վարակված:

Նոր դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով ամբողջ երկրում կրկին խստացվել են սահմանափակումները: