Վերջին 24 ժամում Չինաստանում կորոնավիրուսի ներքին կարգով փոխանցում չի գրանցվել
Վերջին 24 ժամում Չինաստանում կորոնավիրուսի ներքին կարգով փոխանցում չի գրանցվել

Վերջին 24 ժամում Չինաստանում կորոնավիրուսի ներքին կարգով փոխանցում չի գրանցվել: Երկրում վարակի տարածումից հետո սա առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսի  ներքին կարգով փոխանցում չի գրանցվել:

Փոխարենը, ավելացել են ներկրված վարակների դեպքերը: Վերջին մեկ օրում Չինաստանում կորոնավիրուս է գրանցվել արտասահմանից մուտք գործած 21 անձի մոտ: Նրանց մեծ մասը Չինաստան է մեկնել Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից: