Վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1071 մարդ
Վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1071 մարդ

Վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1071 մարդ: Վարակի տարածումից առ այսօր երկրում մահացել է 71 469 մարդ:

Բրազիլիան վարակի տարածման տեսանկյունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 839 850 դեպք: