Վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվն աճել է 494-ով
Վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվն աճել է 494-ով

Բրազիլիայում վերջին մեկ օրում «կովիդ 19»-ից մահացածների թիվն աճել է 494-ով: Արձանագրվել է վարակման 23 421 նոր դեպք, այս մասին հաղորդում է «Գարդիանը» հենվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է վարակման 3 605 783 դեպք, այստեղից մահացել է 114 744 մարդ:

«Կովիդ 19»-ով մահացածների ցուցանիշով, Բրազիլիան աշխարհում ԱՄՆ-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: