Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 273 դեպք, մահացել է 310 մարդ
Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 273 դեպք, մահացել է 310 մարդ

Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 273 դեպք: Վերջին 24 ժամում մահացել է 310 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, Բրազիլիայում կորոնավիրուսի տարածումից առ այսօր արձանագրվել է վարակման 4 մլն. 147 հազարից ավել դեպք: Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 126 960 մարդ։

Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի և մահացության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։