Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 14 279 դեպք, մահացել է 504 մարդ
Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 14 279 դեպք, մահացել է 504 մարդ

Բրազիլիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 14 279 դեպք, մահացել է 504 պացիենտ:

Այս մասին տեղեկությունը տարածում է «ռոյթեր» գործակալությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Այսպիսով, Բրազիլիայում «կովիդ 19»-ի դեպքերի քանակը գերազանցել է չորս միլիոն 150 հազարը: Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 127 464 մարդ։

Բրազիլիան կորոնավիրուսից մահվան դեպքերի քանակով ԱՄՆ-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ վարակման դեպքերի քանակով երրորդ տեղում է, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո: