Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 8 456 նոր դեպք, մահացել է 365 պացիենտ
Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 8 456 նոր դեպք, մահացել է 365 պացիենտ

Բրազիլիայում նվազում է կորոնավիրուսի դեպքերի քանակը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 8 456 նոր դեպք, մահացել է 365 պացիենտ: Համապատասխան տվյալները հրապարակում է «ռոյտերս» գործակալությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալնեին:

Համավարակի սկզբից առ այսօր Բրազիլիայում հաստատվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 4 915 000 դեպք: Այստեղից մահացել է 146 352 հիվանդ:

Մահացածների ցուցանիշով Բրազիլիան ԱՄՆ-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Ինչ վերաբերում է վարակման քանակի ցուցանիշով, ապա երկիրը երրորդ տեղում է ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո: