Վերջին 24 ժամում բացահայտվել է արտակարգ դրության խախտման 77 դեպք
Վերջին 24 ժամում բացահայտվել է արտակարգ դրության խախտման 77 դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրի մասշտաբով իրականացրած մոնիթորինգի արդյունքում բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի և այսպես կոչված պարետային ժամի խախտման 77 նոր փաստ:

Ոստիկանությունն ամբողջ երկրի մասշտաբով պարետային ժամը խախտելու համար տուգանել է 66 քաղաքացու:

Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային վայրում երեք մարդուց ավելի հավաքվելու և երկմետրանոց սոցիալական հեռավորությունը խախտելու համար տուգանել են ընդհանուր առմամբ 7 քաղաքացու:  Բացահայտվել է ինքնամեսկուսացման խախտման 1 փաստ: Իրավապահները տուգանել են նաև 3 մարդու՝ ուղևորներին տեղափոխելու և մեքենայով տեղաշարժվելու կանոնները խախտելու համար:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության կարգը խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3 000, իսկ իրավաբական անձը՝ 15 000 լարիով: