Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 66 000 նոր դեպք
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 66 000 նոր դեպք

Վերջին 24 ժամում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 66 000 նոր դեպք, մահացել է 941 մարդ: Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», հենվելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Ընդհանուր առմամբ, վարակի տարածումից առ այսօր, Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված է «կովիդ 19»-ով վարակման 3 497 847 հաստատված դեպք, մահացել է 137 407 մարդ: