Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 62 752 դեպք, մահացել է 1195 մարդ
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 62 752 դեպք, մահացել է 1195 մարդ

Վերջին 24 ժամում Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1000 մարդ:

«Սի Էն Էնի» հաղորդմամբ, այս ցուցանիշը վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենաբարձրն է:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգներում վերջին օր ու գիշերվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 1195 մարդ: Գրանցվել է վարակման 62 752 դեպք:

Համավարակի տարածումից առ այսօր, երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման 3 902 058 դեպք: Միացյալ Նահանգները վարակի տարածման ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: