Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 283 դեպք
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 283 դեպք

Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 283 դեպք, մահացել է 242 մարդ: Համապատասխան տվյալները, Ջոնս Հոփքինսի համալսարանին հենվելով հրապարակում է «Սի Էն Էնը»:

Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսի 2 839 436 դեպք: Մահվան ընդհանուր թիվը 129 676 է:

Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղում է «կովիդ 19»-ով վարակման և մահվան թվով: Շատ նահանգներում գրանցվել է վարակի դեպքերի թվի աճ: