Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 36 506 դեպք
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 36 506 դեպք

Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 36 506 նոր դեպք, մահացել է 1070 պացիենտ: Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Համավարակի սկսվելուց ի վեր, ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 միլիոն 150 հազար դեպք, այստեղից մահացել է 186 790 մարդ:

Կորոնավիրուսով վարակման և մահացիության ցուցանիշով, Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: