Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ
Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարությունը տարածաշրջանում համավարակաբանական իրավիճակի կապակցությամբ տարածում է պաշտոնական տեղեկություն: Գերատեսչության հաղորդմամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք:

Բացի այդ, ապաքինվել է 17 պացիենտ և առ այսօր ապաքինվածների թիվը կազմում է 35 218: Հիվանդանոցներից դուրս է գրվել հինգ պացիենտ: Ծանր է երեք հիվանդի վիճակը: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Աջարիայի կլինիկաներում բուժվում է 166 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 104 վարակված, իսկ առցանց կլինիկայում դիտարկման տակ է 106 մարդ:

Վերջին 24 ժամում, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք, ապաքինվել է 639 պացիենտ: