Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, մահացել է 7 մարդ:

Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա տվյալներով, երկրում ապաքինվել է 453 անձ:

Համապատասխան տվյալները տարածում է «տրենդ» գործակալությունը, հիմնվելով նախարարների կաբինետին կից գործող գործադիր շտաբի վրա:

Նույն շտաբի տվյալներով, ընդհանուր առմամբ Ադրբեջանում գրանցված է «Կոդիդ 19»-ով վարակման  21 374 դեպք:

Այստեղից ապաքինվել է 12 635 հիվանդ: Մահացել է 265 մարդ:

Ներկայումս, կորոնավիրուսով վարակված 8474 անձ շարունակվում է բուժվել Ադրբեջանի հիվանդանոցներում: