Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 596 նոր դեպք
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 596 նոր դեպք

Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 596 նոր դեպք, ապաքինվել է 322 մարդ, մահացել է 13 պացիենտ:

Այս մասին հաղորդում է երկրի օպերատիվ շտաբը:

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 5 081 մարդ: Երկրի ամբողջ տարածքում ընդհանուր առմամբ կատարվել է 1 368 620 հետազոտություն:

Համաճարակի սկզբից մինչ օրս երկրում արձանագրվել է վարակի 57 040 դեպք: Մահացել է 753 մարդ: Ակտիվ դեպքերի թիվը 11 808 է: