Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, ապաքինվել է 39 վարակակիր, մահացել` 2 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Հունիսի 28-ի տվյալներով, համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 335 874 դեպք, որտեղից ապաքինվել է 330 123  պացիենտ, իսկ մահացածների թիվը հասել է 4 970-ի:

Բացի այդ, պատվաստումների մեկնարկից հետո, երկրի մասշտաբով պատվաստված է 3 349 035 քաղաքացի: Այստեղից մեկ դեղաչափով պատվաստված է 2 139 001 քաղաքացի, իսկ երկու դեղաչափը ներարկել է 1 210 034 քաղաքացի: