Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ

Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, ապաքինվել է 205 պացիենտ, մահացել է երեք վարակված:

Տվյալները հրապարակում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետի գործառնական կազմի վրա:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 7 315 թեստ:

Համավարակի տարածումից մինչ օրս, Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 231 649 դեպք, այդ թվում ապաքինվել է 226 119 պացիենտ, մահացել է 3 170 վարակակիր:

Ներկայումս երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 2 360: